Ե՞րբ կորոնավիրուսը կնահանջի. չինացի փորձագետը ժամկետներ է նշել

Չինացի համաճարակաբանը կարծում է, որ փետրվարի 8-ին արդեն հնարավոր կլինի տեսնել հստակ արդյունքները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի — Sputnik. Չինաստանի կառավարությունում ասել են, թե երբ կորոնավիրուսի տարածումը կնահանջի։

Կորոնավիրուսն ու Երևանի չինական ռեստորանները. որտեղից է ներմուծվում ծովամթերքը

Նախնական տվյալներով` կորոնավիրուսի բռնկումը իր գագաթնակետին կհասնի փետրվարի կեսին, այնուհետև կսկսի կրճատվել, և ամբողջությամբ կավարտվի մարտի վերջին։

Հայերը պատճառ ունե՞ն վախենալու. կորոնավիրուսն ու ազգերի գենետիկ առանձնահատկությունները

Ինչպես բացատրել է Չինաստանի` հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի առաջատար համաճարակաբան Ցզեն Գուան «հիվանդությունն ինկուբացիոն շրջան ունի, սակայն եթե հաշվենք հունվարի 23-ից, երբ Ուհանում կարանտին մտցվեց, ապա փետրվարի 8-ին արդեն հնարավոր կլինի տեսնել հստակ արդյունքները» և համաճարակն անկում կապրի, հաղորդում է Reuters–ը։