Թիրախում ԿԸՀ-ն է. քննարկվում է հիմնավոր փոփոխություններ իրականացնելու հարցը. «Փաստ»

«Փաստ» թերթի տեղեկություններով` իշխանությունը որոշել է ԿԸՀ-ում «թարմացումներն» անել հենց այս փուլում, քանի դեռ առանձնապես ակտիվ գործընթացներ չեն սկսվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik.«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո իշխանության սատելիտներն ու իշխանամերձ շրջանակները տարբեր առիթներով «քննադատում» են այն, որ մի շարք առանցքային պաշտոններում շարունակում են մնալ, այսպես կոչված, «նախկինները»։ 

Տիգրան Մուկուչյան. Հայաստանի պատմության մեջ այսպիսի անհիմն հարց չէր քննել ՍԴ-ն

Թերթի տեղեկություններով` վերջին շրջանում իշխանության ներսում շրջանառվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հիմնավոր փոփոխություններ իրականացնելու թեման։ 

Ի՞նչ հարաբերությունների մեջ է Արայիկ Հարությունյանը Շիրակի մայր բուհի ռեկտորի ԺՊ-ի հետ

Նշենք, որ բոլոր ժամանակներում հենց այս կառույցն ու նրա ղեկավարն էին դառնում հանրային դժգոհությունների ու բողոքի ակցիաների թիրախ։ 

Արարատ Միրզոյանն ասաց` որն է ՍԴ թնջուկի հանգուցալուծման հնարավոր տարբերակներից մեկը

Ըստ լուրերի` իշխանությունները ԿԸՀ-ում փոփոխությունները ցանկանում են իրականացնել հենց այս փուլում, քանի որ այս ընթացքում առանձնապես ակտիվ ընտրական գործընթացներ չկան, և հանգիստ կարելի է «թարմացում» կատարել»: