ՔԿՀ-ներում աշխատավարձերը բարձրացրել են. նախարարը` թափուր հաստիքների մասին

Կառավարության որոշմամբ` քրեակատարողական համակարգի աշխատակիցների աշխատավարձերը 30 տոկոսով կբարձրանան:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացմանը և հույս հայտնել, որ համակարգում առկա թափուր հաստիքները շուտափույթ կհամալրվեն։

Նշենք, որ կառավարության այսօրվա որոշմամբ` քրեակատարողական համակարգի աշխատակիցների աշխատավարձը 30 տոկոսով բարձրացավ:

«2020 թվականի հունվարի դրությամբ թափուր է 125 աշխատատեղ: Թափուր են կրտսեր խմբի 96 հաստիքային միավոր, միջին խմբից՝ 16-ը, առաջատար խմբից՝ 5-ը, գլխավոր խմբից՝ 4-ը և քաղաքացիական հատուկ ծառայող՝ 4-ը: Մեծամասամբ թափուր են անվտանգության և պահպանության ապահովման ստորաբաժանումների հաստիքները:

Նիկոլ Փաշինյանը խոսեց ՔԿՀ–ների ճաշարանների մասին. ի՞նչ կտա փոփոխությունը

Զուգահեռ, քրեակատարողական ծառայողների համար սահմանեցինք նոր հավելումներ քրեակատարողական ծառայողի պաշտոնային դրույքաչափի շուրջ 30%-ի չափով»,- գրել է նա»:

Նախարարը խոստացել է, որ շուտով անդրադառնալ նաև նոր կադրերի համալրման մեխանիզմերին:

Հիշեցնենք` ՔԿՀ–ներում աշխատակիցների բացակայության մասին տարեվերջյան ասուլիսում հայտնել էր նաև ՔԿԾ պետ արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը։

«Դատապարտյալների հիվանդանոցում» հացադուլը դադարեցված է. Քրեակատարողական ծառայություն

Նրա խոսքով` հայաստանյան ՔԿՀ–ներում շուրջ 200 թափուր աշխատատեղ կա, որոնք չեն համալրվում, և պատճառն, ըստ նրա, ոչ միայն աշխատանքի բնույթն է, այլև ցածր աշխատավարձը։

Քրեակատարողական հիմնարկում աշխատել ցանկացողներ չկան. 200 աշխատատեղ թափուր է մնում

Գոյունյանն ասել էր, որ ՔԿՀ–ում 20 տարվա աշխատանքային փորձ ունեցող պետերը, պարգևավճարներով հանդերձ, ստանում են 410-420 հազար դրամ։ Նա նշել էր, որ կառավարությունը մշակել է ՔՀԿ աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման օրինագիծ, որը 30 տոկոս բարձրացում է նախատեսում։