Գրիչի պատմությունը բացասաբար անդրադարձավ Փաշինյանի իմիջի վրա. Հակոբյան

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում տեսակետներ է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Կապանում կազմակերպված ասուլիսի կարևոր հարցերի վերաբերյալ:
Sputnik

Վիգեն Հակոբյանը նախ անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի և Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի միջև առաջացած լարվածությանը՝ նշելով, որ վարչապետից ակնկալում էր ավելի լուրջ փաստարկներ:

Հայտնի է Արցախի նախագահի ու Ազգային ժողովի ընտրությունների օրը

«Չեմ կարծում, որ գրիչն ի վերջո դարձավ քաղաքական գործոն, իսկ եթե նույնիսկ դարձավ, ապա միանշանակ բացասաբար անդրադարձավ իշխանության և անձամբ Նիկոլ Փաշինյանի իմիջի վրա»,- նշեց նա:

Հակոբյանը խոսեց նաև ընտրակեղծիքների մասին, առավել ևս, երբ Փաշինյանն իր հերթին վկայակոչել էր 1996թ.-ից ի վեր կայացած բոլոր համապետական ընտրությունների արդյունքների կեղծման հանգամանքը:

Թող Արցախի նախագահի բոլոր թեկնածուներն ասեն` ընդունո՞ւմ են Սերժ Սարգսյանի ժառանգությունը

«Չեմ կարծում, որ այսօրվա իշխանությունը, գոնե տեսանելի ապագայում, նպատակ ունի իջնել մինչև 1995 կամ 1996 թվականները: Սրանք բոլորը քաղաքական կանխարգելիչ հայտարարություններ են, որոնք ուղղված են Փաշինյանի թիմի տարբեր սեգմենտներին: Փաշինյանն, ըստ էության, անում է քաղաքական, այլ ոչ թե կիրառական հայտարարություններ՝ հիշատակելով 1996թ-ի ընտրությունները»,- ասաց քաղտեխնոլոգը: 

Տոնոյան. «Ադրբեջանի ընդդիմադիր ուժերը պառակտված են և հեղինակազրկված»

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին և Նիկոլ Փաշինյանի հարցադրումներին՝ Հակոբյանը կարծիք հայտնեց, որ իրականացվում է թեկնածուների յուրատեսակ քասթինգ, սակայն քաղտեխնոլոգը շատ ավելի կարևորում է այն, թե ինչպես են հիշյալ թեկնածուները վերաբերվում Փաշինյանի կոնցեպտներին, այլ ոչ թե առկա տարբերակին, իսկ վարչապետն իր հերթին չի հայտարարի, թե ում է ցանկանում տեսնել Արցախի նախագահի պաշտոնում, այլ կակնարկի, թե ում չի ցանկանում տեսնել այդ պաշտոնում՝ նախանշելով կարմիր գծեր, որոնք հատող թեկնածուն չի համարվի այսօրվա ՀՀ իշխանության նախընտրած անձը: Ըստ Հակոբյանի՝ այդ առումով տեղի է ունենում յուրատեսակ ֆիլտրում: