Արցախում 20-ամյա զինծառայող է մահացել

Զինծառայողը հրազենային վնասվածք է ստացել չպարզված հանգամանքներում։ Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Sputnik

 ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի — Sputnik. Արցախում 20–ամյա զինծառայող է մահացել։ Ինչպես տեղեկացնում են Արցախի պաշտպանական գերատեսչությունից, հունվարի 30-ին, ժամը 13:15-ի սահմանում, ՊԲ կենտրոնական ենթակայությամբ գործող զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Վահրամ Մկրտիչի Ավագյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

ՄԻԵԴ–ն Ադրբեջանի բանտում մահացած հայ հովվի գործով որոշում է կայացրել

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: