Ողբերգական ավտովթար Գեղարքունիքում. 3 տարեկան երեխան տեղում մահացել է

Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին գրանցված վթարից հետո երկու հոգու տեղափոխել են Գավառի բժշկական կենտրոն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի — Sputnik. Գեղարքունիքի մարզում այսօր տեղի ունեցած ողբերգական պատահարի հետևանքով 3 տարեկան երեխա է մահացել։ Ըեղեկությունը հայտնում է shamsyan.com–ը։

Ըստ կայքի` ժամը 10։50-ի սահմանում Mercedes մակնիշի 34 ZL 325 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 37 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին ու քարերին և կողաշրջված վիճակում հայտնվել ձորակում։

Երևանի Դավթաշենի կամրջի տակ 31–ամյա երիտասարդի դի են հայտնաբերել

Վթարի հետևանքով 3 տարեկան տղա երեխան տեղում մահացել է, իսկ 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը։