ՊՎԾ–ն ստուգումներ է կատարում ՀՀ պաշտպանության նախարարությունում

Պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրում է վառելիքի ու զինվորական համազգեստի գնման հետ կապված փաստաթղթերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի — Sputnik. Պետական վերահսկողական ծառայությունը ստուգումներ է անցկացնում ՀՀ պաշտպանության նախարարությունում։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեց Պետական վերահսկողական ծառայության մամուլի քարտուղար Սեդա Աղբալյանը։ 

Ովքեր են բենզին ներկրում Հայաստան, և ինչու են իջել գները

«Ստուգումները նախարարությունում սկսվել են 2019 թվականի դեկտեմբերին ու մինչ այժմ շարունակվում են», – պարզաբանեց Աղբալյանը։

Մասնավորապես` ՊՎԾ–ն ուսումնասիրում է վառելիքի ու զինվորական համազգեստի գնման հետ կապված փաստաթղթերը։ Ծառայությունը ստուգում է նաև «Զինար» ՓԲԸ–ի գործունեությունը։

Մրցակցային մարմինը ստուգումներ է կատարում բենզինի, դիզվառելիքի ու ավիավառելիքի շուկաներում

Հիշեցնենք` ՀՀ Զինվորական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից իրականացվող ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել էր, որ ՀՀ պաշտպանության նախարարության և մատակարար կազմակերպությունների միջև կնքված տարբեր պայմանագրերով շուրջ 700 միլիոն դրամի պարտավորություններ չեն կատարվել:

ՊՆ–ի զորամասերից մեկում դիզվառելիք են յուրացրել. Ռազմական ոստիկանության բացահայտումը