Հենրիխ Մխիթարյանը տարվա լավագույն ֆուտբոլիստն է. ՀՖՖ–ն ամփոփել է քվեարկության արդյունքները

2019–ի լավագույն ֆուտբոլիստների ցանկում ՀՖՖ–ն առանձնացրել է 14 անուն։ Ցուցակը եզրափակում է Գևորգ Ղազարյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի — Sputnik. Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Հայաստանի 2019 թ. լավագույն ֆուտբոլիստ։

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, ՀՖՖ–ն ամփոփել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում 2019 թ. քվեարկության արդյունքները:

Ինչեր չեն անում հայ պատանիները Մխիթարյանին նմանվելու համար, կամ փոքրիկ Զառայի երազանքը

«Հավաքելով 109 միավոր` Հայաստանի 2019 թ. լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի ավագ և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը»,–ասված է հայտարարության մեջ։ Նշենք, որ Մխիթարյանը այս կոչմանն է արժանանում 9-րդ անգամ:

104 միավորով երկրորդ հորիզոնականում է Հայաստանի ազգային հավաքականի և գերմանական «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանը:

Ովքեր և ինչպես ամուսնացան 2019 թվականին. աղմկահարույց հարսանիքների 5–յակ

61 միավորով երրորդ տեղն է զբաղեցրել Հայաստանի ազգային հավաքականի և ղազախական «Աստանա» ակումբի հարձակվող Տիգրան Բարսեղյանը:

Նշենք, որ ՀՖՖ–ն այսօր հրապարակել է նաև տարվա լավագույն մարզչի անունը։ Քվեարկության արդյունքում 84 միավորով այդ կոչմանն է արժանացել  «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը։