Գիշերային ցուրտը սկսում է նահանջել. եղանակի տեսություն

Հիդրոօդերևութաբանների կանխատեսումների համաձայն` ջերմաստիճանը կամաց–կամաց կսկսի բարձրանալ և՛ մայրաքաղաքում, և՛ մարզերում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի — Sputnik. Այսօր և վաղը, ինչպես նաև փետրվարի 2-ին Հայաստանի Հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 31-ին և փետրվարի 1-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ՝ լեռնային գոտում՝ ձյան, հովտային գոտում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Տեղեկությունը հաղորդում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։ 

Ըստ ԱԻՆ հաղորդագրության` օդի ջերմաստիճանը հունվարի 29-31-ի գիշերն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով:

Գիշերային ցուրտը սկսում է նահանջել. եղանակի տեսություն

Երևան քաղաքում հունվարի 29-30-ը և փետրվարի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 31-ին և փետրվարի 1-ին սպասվում են տեղումներ: Ջերմաստիճանը մայրաքաղաքում այսօր ցերեկային ժամերին կլինի +5–ից +7, իսկ գիշերը կնվազի` -1–ից մինչև -3 աստիճան։

Պարգևատրումներ, հանդիսավոր քայլերթ. ինչպես են Գյումրու կայազորում նշում Հայոց բանակի տոնը