Արցախում 20-ամյա զինծառայողը հրազենային վնասվածք է ստացել կրծքավանդակի շրջանում. ՔԿ

Պարտադիր ժամկետային զինծառայողի՝ կրծքավանդակի շրջանում հրազենային վնասվածք ստանալու դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հոդվածով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. Արցախի զորամասերից մեկի պահպանության տեղամասում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նվեր Արմանի Ավետիսյանը հրազենային վնասվածք է ստացել կրծքավանդակի շրջանում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։ 

«Դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն»,– նշված է հաղորդագրության մեջ:

Տվյալ հոդվածը սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելու մասին է։

Զինծառայողներից մեկը կրակել է ինքն իրեն․ նախարարը՝ Արցախում տեղի ունեցած դեպքի մասին

ՔԿ–ն հայտնում է, որ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու համար:

Հիշեցնենք` 2000 թ–ին ծնված Նվեր Ավետիսյանը հրազենային վնասվածք է ստացել երեկ` հունվարի 28-ին, ժամը 02:55-ի սահմանում։  Արցախի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ։ Նրա վիճակը գնահատվում է ծանր։

Մեկ օր բանակում. լուսանկարներ` զինվորների կյանքից և առօրյայից