«Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանը կալանավորվեց

Դատախազությունը բողոքարկել է նաեւ Ռազմիկ Աբրահամյանի եւ Արշակ Ջերջերյանի՝ գրավի դիմաց ազատ արձակվելու որոշումները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ Վերաքննիչ դատարանի որոշմամբ «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն, երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Լիանա Կարապետյանը կալանավորվել է:

Երեխաների ապօրինի որդեգրումը բացառելու համար բուժաշխատողների հետ կրթական ծրագիր կանցկացվի

Հիշեցնենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, 2019 թվականի դեկտեմբերի 21-ին որոշել էր բավարարել Կարապետյանին կալանավորելու քննիչի միջնորդությունը՝ միաժամանակ թույլատրելի համարելով գրավի կիրառումը: Նա ազատ էր արձակվել 3 միլիոն դրամ գրավի դիմաց: Դատարանի այս որոշումն էլ Դատախազությունը բողոքարկել էր Վերաքննիչ դատարան:

Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել

Հիշեցնենք, որ «Մանկան տուն» ՊՈԱԿ–ի տնօրեն Լիանա Կարապետյան նկատմամբ մեղադրանք է առաջադրվել  օտարերկրացիներին երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում։ Նրանից բացի մեղադրանք է առաջադրվել ևս երկու անձի` «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին, փոխտնօրեն Արշակ Ջերջերյանին։

Բացառում ենք, որ երեխան ողջ է. Մարգարյան հիվանդանոցի տնօրենը` ապօրինի որդեգրման մասին

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2019թ. նոյեմբերի 18-ին ՀՀ քննչական կոմիտեի վարույթ է ընդունվել խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքի կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքի, առևտրային կաշառք տալու, առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործը:

Նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ:

«Ծնողները ստում են, ԱԱԾ–ն շատ բան է ասում». Ռազմիկ Աբրահամյանը` կորած երեխաների մասին

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով (ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը) և 200-րդ հոդվածի 3-րդ մասով (առևտրային կաշառքը)։

Երեխաների ապօրինի որդեգրման համար մեղադրանք է առաջադրվել 3 անձի. ՔԿ

«Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրենին (Լիանա Կարապետյան)՝ 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով (ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը), իսկ Երևանի՝ 1976թ. ծնված բնակչուհուն՝  167-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը): Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ:

Դատախազությունը բողոքարկել է նաև Ռազմիկ Աբրահամյանի և Արշակ Ջերջերյանի՝ գրավի դիմաց ազատ արձակվելու որոշումները: