Պայքարը դոպինգի դեմ ամբողջ աշխարհում ավելի է ուժեղանում. Արեգ Հովհաննիսյան

Հայաստանի հակադոպինգային ծառայության պետ Արեգ Հովհաննիսյանի հետ զրույցում պարզել ենք, թե ինչ նորություններ են սպասվում դոպինգի դեմ պայքարում և ինչ աշխատանքներ են տարվում մարզիկների ու մարզիչների հետ` արգելված դեղամիջոցները չօգտագործելու ուղղությամբ։
Sputnik

«Մաքուր սպորտի» համար հակադոպինգային գործակալությունը` WADA–ն նոր ուղիներ է փնտրում և մշակում։ Այդ աշխատանքներում ներգրավված է նաև Հայաստանի հակադոպինգային ծառայությունը, որում սպասվում են կառուցվածքային փոփոխություններ։

Ինչից էին ծնվում դոպինգային սկանդալները մեր սպորտում. բացահայտում է Արեգ Հովհաննիսյանը

Հայաստանի հակադոպինգային ծառայությունը, ամենայն հավանականությամբ, կտարանջատվի սպորտային բժշկությունից։ Մասնագետների կարծիքով`այս երկու ծառայությունները համատեղելի չեն։ Հայաստանի հակադոպինգային ծառայության պետ Արեգ Հովհաննիսյանի հետ զրույցում պարզեցինք, թե ինչ նորություններ են սպասվում ծառայությունում և ինչ աշխատանքներ են կատարվում մարզիկների ու մարզիչների հետ արգելված դեղամիջոցները օգտագործելուց զերծ մնալու համար։

Սիմոն Մարտիրոսյանը կարող է օլիմպիական չեմպիոն հռչակվել

Ներկայումս մարզիկներն ու մարզիչները ստանում են ոչ միայն արգելված դեղամիջոցների ցուցակը, որը կարող է թարմացվել ամեն ամիս, այլև այն ցուցակը որտեղ նշված է, թե ինչ կարելի է օգտագործել մարզումների կազմակերպման ընթացքում, կամ մրցումներին մասնակցելիս։ Ամեն ինչ արվում է սկանդալային իրավիճակներից խուսափելու համար։

Բռնցքամարտիկ Ալոյանը կմենամարտի պանամացի Բատիստայի հետ․ օրը հայտնի է

Արեգ Հովհաննիսյանի հետ քննարկել ենք նաև Սիմոն Մարտիրոսյանի ոսկե մեդալի հարցը։ Եթե ՄՕԿ–ը պաշտոնապես ընդունի 2016 թվականի օլիմպիական խաղերի չեմպիոն Ռուսլան Նուրուդինովի որակազրկումը, ապա Սիմոն Մարտիրոսյանը օլիմպիական խաղերից չորս տարի անց կդառնա օլիմպիական չեմպիոն։ Եվ, վերջապես, ինչն է խանգարում Ռուսաստանի սպորտի նախարարությանը WADA–ի կանոնակարգի համաձայն գործելու համար։ Ռուսաստանի հավաքականը հերթական անգամ որակազրկվել է ու այդ երկրի մարզիկները, ամենայն հավանականությամբ, օլիմպիական խաղերում հանդես կգան առանց իրենց պետական դրոշի ու օրհներգի։