ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովի ճեպազրույցը

Հունվարի 30-ին` ժամը 12:00-ին, Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի ճեպազրույցը՝ Մոսկվայի, Բիշքեկի և Մինստի տեսահարթակների միացմամբ:
Sputnik

Ճեպազրույցի թեման է «ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների ձևավորման և կառավարման մարմինների համատեղ նախապատրաստման 2019թ-ի արդյունքները և 2020թ-ի խնդիրները»:

Ճեպազրույցի ընթացքում նախատեսվում է ամփոփել ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի գործունեության անցյալ տարվա արդյունքները: Անդրադարձ կլինի նաև սպառնալիքներին, որոնց պատրաստվում է դիմակայել կազմակերպությունը և ՀԱՊԿ-ում Ռուսաստանի նախագահության շրջանում առաջադրված խնդիրներին:

Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35

Հասցե` Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ։

Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել՝ հայտ ուղարկելով v.aloyan@sputniknews.com էլ. հասցեին: