Գյումրու դպրոցներից մեկում ժամկետանց մթերք են հայտնաբերել. լուսանկարներ

Բացի ժամկետանց սննդից, ՍԱՏՄ աշխատակիցները դպրոցում նաև առանց հայերեն մակնշման մթերք են հայտնաբերել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մամուլի ծառայությունը հայտնում է, որ  Գյումրու Պարույր Սևակի անվան թիվ 18 հիմնական դպրոցի խոհանոցում հայտնաբերվել է պիտանիության ժամկետն անցած 208 ձու և առանց հայերեն մակնշման կրկնակի սառեցրած հավ:

Գյումրու դպրոցներից մեկում ժամկետանց մթերք են հայտնաբերել. լուսանկարներ

«ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները, Շիրակի մարզի հանրակրթական հաստատություններում անցկացվող վերահսկողական միջոցառումների շրջանակներում, դիտարկում են իրականացրել Գյումրի քաղաքի Պարույր Սևակի անվան թիվ 18 հիմնական դպրոցի խոհանոցում: Արդյունքում հայտնաբերվել է պիտանիության ժամկետն անցած 208 ձու և առանց հայերեն մակնշման կրկնակի սառեցված 4 հավ»,- նշված է ՍԱՏՄ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Գյումրու դպրոցներից մեկում ժամկետանց մթերք են հայտնաբերել. լուսանկարներ

Նշվում է, որ խախտումներով սննդամթերքը տեղում ոչնչացվել է:

Հիշեցնենք` օրեր առաջ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կասեցրել էր Սիսիանի մանկապարտեզներում առկա սփրեդի խմբաքանակի իրացումը, մանկապարտեզներից նմուշառում էր իրականացվել, արդյունքները ներկայացվել էին լաբորատոր փորձաքննության: