Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 28-րդ տարեդարձը նշվեց նաև Գյումրիում: Բանակի տոնի առթիվ Գյումրու կայազորում կայացավ տոնական միջոցառում: Հանդիսավոր պայմաններում, ի նշանավորումն Հայոց բանակի 28-րդ տարեդարձի, պատվոգրեր և շնորհակալագրեր հանձնվեցին իրենց ծառայությամբ աչքի ընկած սպաներին և զինվորներին:
Տոնական միջոցառումը եզրափակվեց շարային հանդիսավոր քայլերթով:
Տոնի կապակցությամբ համերգային ծրագրով հանդես եկավ Գյումրու Ժողովրդական գործիքների պետական նվագախումբը:
Կայազորին շնորհավորելու էին եկել նաև Գյումրու թիվ 11 դպրոցի աշակերտները:
ՍՈՒ-30–ի շնորհիվ Ադրբեջանը չի կարողանա իր նպատակին արդյունավետորեն հասնել. Հարությունյան