«Նա հիանալի անձնավորություն էր»․ Քարդաշյանի քույրը խոսել է օդաչու Արա Զոբայանի մասին

Քայլի Ջեներն անձամբ ծանոթ էր 50-ամյա ամերիկահայ օդաչու Արա Զոբայանի հետ, որը մահացել է լեգենդար բասկետբոլիստ Քոբի Բրայանտի հետ, ուղղաթիռի կործանման հետևանքով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի — Sputnik. Ամերիյահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը՝ Քայլի Ջեները, Instagram-ում «սթորի» է հրապարակել և ցավակցել հունվարի 26-ին մասնավոր ուղղաթռի կործանման հետևանքով մահացածների մտերիմներին։

Քոբի Բրայանտի կործանված ուղղաթիռի օդաչուն հայ էր. լուսանկար

Ուղղաթիռի մեջ եղել են 9 մարդ, որից երեքը՝ անչափահաս։ Նրանք են Քոբի Բրայանտը, նրա 13-ամյա դուստր Ջիանա Բրայանտը, բասկետբոլային մարզիչ Ջոն Ալբոտելին, նրա կինը՝ Քերին, դուստրը՝ Ալիսան, բասկետբոլային մարզիչ Քրիստինա Մաուզերը, Սառա Չեսթերը և նրա դուստրը՝ Փայթոնը, օդաչու Արա Զոբայանը։

«Հանգչեք խաղաղությամբ։ Աղոթքներս մահացածների ընտանիքների հետ են։ Հավատս չի գալիս», - գրել է մոդել Քայլի Ջեները։

Նա անդրադարձել է նաև մահացած օդաչու, ամերիկահայ Արա Զոբայանին։

«Մի քանի անգամ թռչել եմ նրա հետ նույն ուղղաթիռով։ Արան հիանալի անձնավորություն էր։ Ավելի ամուր սիրեք ձեր մտերիմներին», - գրել է Քայլին։

Ուղղաթիռը կործանվել է Կալիֆոռնիայի Կալաբասաս քաղաքի երկնքում։ Ավիաաղետի պատճառ կարող էին լինել վատ եղանակային պայմանները՝ խիտ մառախուղը։

Մահացել է Թուրքիայի առաջին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Կարպիս Զաքարյանը

Քայլի Ջեները Քիմ Քարդաշյանի մոր՝ Քրիս Ջեների ու նրա երկրորդ ամուսնու՝ Բրյուս Ջեների (արդեն Քեյթլին Ջեներ) դուստրն է։ Քայլին բիրզնեսով է զբաղվում ու դիմահարդարման պարագաների իր ապրանքանիշն ունի։