«Ադեկվադ» կուսակցության ղեկավար Արթուր Դանիելյանն ազատ արձակվեց

Ոստիկանությունը ձերբակալված Արթուր Դանիելյանի մոտ թմրանյութ չի հայտնաբերել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի — Sputnik. Ոստիկանությունն ազատ է արձակել ընդդիմադիր «Ադեկվադ» կուսակցության ղեկավար Արթուր Դանիելյանին, որը ձերբակալվել էր թմրանյութ պահելու կասկածանքով:

Մալյանն ազատ արձակվեց. նա ասաց` տեղյակ է, թե ինչ է պահանջել Լարիսա Մինասյանը վարչապետից

Դանիելյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ոստիկանությունում ևս մեկ բերման ենթարկված կա, որը նույնպես հաշված րոպեների ընթացքում ազատ կարձակվի։

«Ինձ բռնեցին այն պահին, երբ եկել էի ոստիկանության շենքի մոտ`պարզելու Նարեկ Մալյանի ձերբակալության պատճառները։ Նրանց խոսքով` մենք կասկածվում ենք թմրանյութեր ունենալու մեջ։ Այսինքն ՝ նրանք կարծում էին, որ ես թմրանյութը գրպանումս ուզում էի մտնել ոստիկանության շենք», - ասաց Դանիելյանը ։

Ոստիկանությունը Արթուր Դանիելյանի մոտ ոչինչ չի հայտնաբերել։

Նշենք, որ այսօր «Վետո» շարժման առաջնորդ Նարեկ Մալյանը և «Ադեկվադ» կուսակցության հիմնադիրներից Կոնստանտին Տեր-Նակալյանը ձերբակալվել են զենք պահելու կասկածանքով։