Նուբարաշենում դատապարտյալների վեճն ավարտվել է դանակահարությամբ

Ըստ տեղեկությունների` դանակահարության պատճառը եղել է մի խումբ դատապարտյալների միջև ծագած վեճը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. Մեր տեղեկություններով՝ այսօր՝ լույսը դեռ չբացված, միջադեպ է տեղի ունեցել Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում։ Խցերից մեկի դատապարտյալների միջև ինչ-ինչ պատճառներով վեճ է սկսվել, որն ուղեկցվել է հայհոյանքներով, վերածվել ծեծկռտուքի և ավարտվել դանակահարությամբ։

Սարսափելի պատահար Երևանում. կանայք հարվածից շպրտվել են հանդիպակաց գոտի

Քրեակատարողական հիմնարկի ծառայողները` ձայներ լսելով, շտապել են խուց, սակայն վիճողներից երկուսն արդեն դանակահարված են եղել։ Նրանք ահազանգել են շտապօգնություն։

Տուժածները, որոնք մոտ 45-ամյա տղամարդիկ են, տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Վթար Երևանում. բախումից հետո մեքենաներից մեկը վրաերթի է ենթարկել 2 կնոջ. տեսանյութ

Ըստ որոշ լուրերի՝ նրանցից մեկը վնասվածքներ է ստացել կրծքավանդակի շրջանում։ Դատապարտյալները գտնվում են բժիշկների հսկողության ներքո։

Երևանում BMW X5-ի վարորդը վրաերթի է ենթարկել մոտ 60 տարեկան մի տղամարդու

Քրեակատարողական հիմնարկ այցելած քննիչներն ու ոստիկանության ծառայողները պարզում են կատարվածի մանրամասները։