«Դու հերոսի մայր ես, սա քո օրն է»․ ինչու՞ են հայերը Բանակի օրը նշում Եռաբլուրում

Հայոց բանակի 28-ամյակին, Եռաբուր պանթեոնում հարյուրավոր մարդիկ են հավաքվել։ Այստեղ են հուղարկավորված ինչ-որ մեկի որդին, հայրը կամ ընկերները։ Եռաբլուր այցելածների թվում կան նաև ուսուցիչներ, որոնք մի ամբողջ դասարան են այստեղ բերել ու պատմության դաս են անցկացնում։
Sputnik

Ժաննա Պողոսյան, Sputnik Արմենիա

Մեր` հայերիս տոները տարօրինակ են․ Վարդավառին իրար վրա ջուր ենք լցնում ու չենք նեղանում, իսկ Բանակի օրը միմյանց շնորհավորում ենք զոհվածների շիրիմների մոտ։

-Շնորհավո՜ր։

-Բոլորիս տոնը, շնորհավո՜ր։

-Կեցցե՛ն մեր զինվորները, հանգչեն խաղաղությամբ։

«Դու հերոսի մայր ես, սա քո օրն է»․ ինչու՞ են հայերը Բանակի օրը նշում Եռաբլուրում

Հունվարի 28-ին` Հայոց բանակի 28-ամյակին, Եռաբլուր պանթեոնում հարյուրավոր մարդիկ են հավաքվել։ Այստեղ են թաղված ինչ-որ մեկի որդին, հայրը կամ ընկերները։ Կան նաև ուսուցիչներ, որոնք մի ամբողջ դասարան են այստեղ բերել ու պատմության դաս են անցկացնում։

ՀՀ զինված ուժերը ՍՈՒ-30-ի նոր խմբաքանակ կստանա. Դավիթ Տոնոյան

Ամենաշատ մարդիկ հավաքվել են Ապրիլյան պատերազմի հերոսների շիրիմների մոտ։ Դարդոտած բարեկամներին շիրմաքարերից նայում են 2016-ի ապրիլին մահացած զինվորների ժպտացող դեմքերը, նրանցից շատերն այն ժամանակ 18-20 տարեկան էին։ Ղարաբաղյան պատերազմի վետերանները, որոնք նրանց հայրերի ու պապերի տարիքին են, արցունքոտ աչքերով ծաղիկներ են խոնարհում ու համբուրում են շիրմաքարերի վրա դրոշմված նկարների սառը ճակատները։ Մահացած հերոսների ծնողներին գրկում ու․․․ շնորհավորում են։

«Դու հերոսի մայր ես, սա քո օրն է»․ ինչու՞ են հայերը Բանակի օրը նշում Եռաբլուրում

-Դու հերոսի մայր ես, մեր երկիրը քո որդու պես տղաների շնորհիվ է ապրում։ Այսօր քո օրն է, շնորհավո՜ր։

Առաջին հայացքից այս ամենը կարող է տարօրինակ ու պարադոքսալ թվալ․ ինչպե՞ս կարելի է շնորհավորել սուգ պահող կնոջը, որի որդին մահացել է։ Սակայն այս ամենը տարօրինակ է միայն նրանց համար, որոնք հայոց պատմություն չգիտեն ու չեն հասկանում՝ ինչ նշանակություն ունի Հայոց բանակը հայ ժողովրդի կյանքում։ 

«Դու հերոսի մայր ես, սա քո օրն է»․ ինչու՞ են հայերը Բանակի օրը նշում Եռաբլուրում

Ինչպես զոհված զինվորի մոր հետ զրույցում արդարացիորեն նշեց Ղարաբաղյան պատերազմի վետերանը` ի դեմս բանակի, ստեղծվել է ամուր ինստիտուտ, որը պահում է  ամբողջ երկիրը։ Բանակի օրը օրացույցում կարմիրով նշված հերթական տոն չէ, այն հպարտության զգացողություն է, որն առանց չափազանցության զգում է յուրաքանչյուր հայ, քանի որ Հայոց բանակը վկայում է այն մասին, որ ժողովուրդը կարողացել է ողջ մնալ ու իրեն պաշտպանել ցանկացած թշնամուց։

Սա սահմանամերձ գոտում ապրող գյուղացու տոնն է. Բակո Սահակյան

Ապրիլյան պատերազմի հերոսների շիրիմներին մի քանի տասնյակ երիտասարդ է մոտենում։ Երևանի №133 դպրոցի զինղեկ պարոն Դիլանյանը յոթերորդ դասարանցիներին բերել է Եռաբլուր. զինվորական պատմության բաց դաս են անցկացնելու։ Ջաբրաիլում զոհված 19-ամյա Գրիգոր Հարությունյանի գերեզմանի մոտ զինղեկը աշակերտներին պատմում է հայրենիքի պաշտպանության գործում յուրաքանչյուր քաղաքացու դերակատարության մասին։

«Դու հերոսի մայր ես, սա քո օրն է»․ ինչու՞ են հայերը Բանակի օրը նշում Եռաբլուրում

-Տեսեք, այստեղ դեռ շատ երիտասարդ տղաներ են հանգչում։ Նրանք ձեր պես ծիծաղում էին, կատակում։ Բայց երբ ժամանակն եկավ, նրանք հավաքվեցին, դարձան լուրջ, համարձակ ու կռվեցին իրենց երկրի համար։ Աստված չանի, ձեզանից որևէ մեկը տեսնի այն, ինչն իրենց բաժին ընկավ։ Բայց մենք միշտ պետք է պատրաստ լինենք պատերազմին։

Ուսուցիչը բոլորին կանչում է Գրիգորի գերեզմանի մոտ լուսանկարվելու։ Աշակերտներից մեկը շշուկով ասում է մյուսին․

-      Չեմ կարծում՝ ճիշտ է լուսանկարվել գերեզմանի մոտ։

-      Սա պարզապես գերեզման չէ, - միջամտում են տղաների խոսակցությանը, - սա հերոսի հուշարձան է։

-      Հա, պարզ է,  - ասում է տղան, - բայց ի՞նչ իմանամ՝ կուզենար, որ մենք իր հուշարձանի մոտ լուսանկարվենք, թե ոչ․․․

Գրիգորի մայրը, Անահիտ Հարությունյանը, որը կանգնած է մեր կողքին, տխուր ժպտում է տղայի ասածից։ Նրա ձեռքին պատվոգիր է, որն այսօր է ստացել` որպես հերոսի մայր ու «Արծիվ 24» մահապարտների գումարտակի նորաթուխ անդամ։

-      Երկրորդ որդիս՝ Սերյոժան, հունվարի 15-ին զորացրվեց ու տուն վերադարձավ, - ասում է նա։

Երկրորդ որդուն զորակոչեցին ավագ որդու մահից երկու տարի անց։ Ու որդու վերադառնալուց հետո տիկին Անահիտը գրանցվել է մահապարտների գումարտակում։ Ինչպե՞ս չապշես այս փխրուն կնոջ ոգու ուժից։

«Դու հերոսի մայր ես, սա քո օրն է»․ ինչու՞ են հայերը Բանակի օրը նշում Եռաբլուրում

Ապրիլյանի հերոսների շիրիմների մոտակայքում զինվորական բաճկոնով փոքրիկ տղան փորձում է մաքրել ձյունը շիրմաքարից, որի վրա փորագրած է Սամվել Հովսեփյանի անունը։ 1989 թվականին նա գլխավորում էր «Արծիվ 24» մահապարտների ջոկատը։ Հովսեփյանը, որը Ղարաբաղյան պատերազմի հերոս էր, մահացել է 2016 թվականի նոյեմբերին։ Ապրիլյանի մարտերին մասնակցելուց հետո նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է։

-      Անունդ ի՞նչ է,  - հարցնում եմ տղային։

-      Սամվել։

Ծնողները նրան անվանել են հերոս պապի պատվին։

«Դու հերոսի մայր ես, սա քո օրն է»․ ինչու՞ են հայերը Բանակի օրը նշում Եռաբլուրում

Գրող ու լրագրող Ավետլանա Ալեքսեևիչը, որը ժամանակին Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների պատմություններն էր հավաքագրում, գրել է` եթե պատերազմը չմոռանաս, մեծ ատելություն է առաջանում, իսկ եթե մոռանում ես` պատերազմը նորից է սկսվում։ Իսկ Հայաստանում պատերազմը չի վերջանում ոչ թե այն պատճառով, որ այստեղ այն մոռացվում է, այլ այն պատճառով, որ խաղաղ ապրելը կամ պատերազմելը միայն հայ ժողովրդի ընտրությունը չէ։

Մեր երկրում ատելություն չկա, սակայն երբ հարկ է լինում բոլորը համախմբվում են, մի բռունցք դառնում և պայքարի ելնում` չմոռանալով խաղաղ ապրելու անհագ ցանկության մասին։