Բարձր է հատկապես նորակառույց շենքերի պահանջարկը. Էդուարդ Ապրիյան

Անշարժ գույքի գնահատմամբ ու վաճառքով զբաղվող «Ռեդ գրուպ» ընկերության բիզնեսի զարգացման գծով տնօրեն Էդուարդ Ապրիյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է անշարժ գույքի շուկայում տեղի ունեցող զարգացումների մասին, մատնանշել գործարքների առանձնահատկությունները:
Sputnik

Էդուարդ Ապրիյանի փոխանցմամբ՝ մինչև 2018 թվականի ապրիլ-մայիսյան հայտնի իրադարձությունները էլիտար կառուցապատմանը բնորոշ էր դինամիկ կայունությունը, սակայն հետագայում մայրաքաղաքի կենտրոնում կառուցապատման խտությունը փոքրացավ, և որակյալ անշարժ գույքի կառուցապատումը, որը չէր ունենա ֆունկցիոնալ խնդիրներ, դարձավ գրեթե անհնարին, հետևաբար կառուցապատողները սկսեցին գործունեություն ծավալել նաև այլ համայնքներում:

Նորակառույցները շատանում են, գները` բարձրանում. շինարարական բում Հայաստանում

«Բարձր է պահանջարկը հատկապես նորակառույց շենքերի նկատմամբ, ընդ որում՝ հիմնական թիրախային խումբ է ընտրված եկամտային հարկի վերադարձից օգտվող պոտենցիալ գնորդների զանգվածը, իսկ երկրորդային շուկայում գործում են նաև պետական ծրագրեր, որոնք առնչվում են, օրինակ, զինծառայողներին կամ երիտասարդ ընտանիքներին: Պետությունը նրանց աջակցում է սուբսիդավորման միջոցով»,- նշեց մասնագետը:  

Ի՞նչ փոփոխության է ենթարկվել անշարժ գույքի շուկան. գների դինամիկա

Ըստ Ապրիյանի՝ արտադրական ֆոնի վրա նույնպես նկատվում է դրական դինամիկա, ինչը պայմանավորված է արտասահմանյան ներհոսքով, ընդ որում՝ այստեղ մեծ հետաքրքրություն են ցուցաբերում նաև սփյուռքահայերը, որոնք գնում են անշարժ գույք, հողակտորներ, որպեսզի կազմակերպեն արտադրություն և շարունակաբար զբաղվեն ձեռնարկատիրությամբ: Մեծ է պահանջարկը նաև պահեստային տարածքների նկատմամբ, ինչը հաճելիորեն զարմացրել է ոլորտի մասնագետներին:

Զգայուն ակնկալիքներն ու անշարժ գույքի շուկան․ ինչ սպասել 2020–ին

Կադաստրի կոմիտեի տվյալների համաձայն՝ անցած տարվա չորրորդ եռամսյակում հանրապետությունում իրականացվել է անշարժ գույքի իրավունքի պետական գրանցման 54468 գործարք: Այս ցուցանիշը 2019 թվականի երրորդ եռամսյակի համեմատ շատ է 15.5 %-ով, իսկ 2018 թվականի չորրորդ եռամսյակի համեմատ` 17.3 %-ով: