Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա

Ըստ օդերևութաբանական կանխատեսումների` առաջիկա երկու օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik.Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ Հայաստանում հունվարի 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին կլինի հյուսիսարևմտյան՝ 5-10 մ/վ:

Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա

Օդի ջերմաստիճանը 27-29-ի գիշերը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով:

Երևանում այսօր ցերեկը կգրանցվի +4-ից +6, երեկոյան` -1-ից -3, իսկ գիշերը` -2-ից -4 աստիճան։

Արգելվել է Չինաստանից կենդանական ծագման մթերքի և հումքի ներմուծումը Հայաստան

Այս գիշեր ամենացուրտ ջերմաստիճանը կգրանցվի Շիրակի, Գեղարքունիքի մարզերում, Արագածոտնի և Վայոց Ձորի լեռներում։