Թուրքիայի երկրաշարժի հետևանքները. լուսանկարներ

Sputnik

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո արտակարգ ծառայությունների աշխատակիցներին հաջողվել է փլատակների տակիդուրս բերել 45 մարդու, այդ թվում ՝ 2-ամյա մի աղջկա։  Սակայն շենքերի փլատակների տակ դեռ մարդիկ կան։ Պաշտոնական տվյալներով ՝ որոնվում է 6 մարդ։

Երկրաշարժից հետո արդեն գրանցվել է 678 հետցնցում, որոնցից մի քանիսը գերազանցել են 8 բալը:

Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 31-ի

Հիվանդանոցներ են տեղափոխվել 104 մարդ, որոնցից 13 – ը վերակենդանացման բաժանմունքում են։

Հիշեցնենք` Թուրքիայի Էլյազիգ նահանգի Սիվրիջե քաղաքի շրջանում 6,8 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել էր հունվարի 23–ին, ժամը 20.55-ին (Երևանի ժամանակով` 21:55), Էլյազիգ քաղաքից 33 կմ դեպի հարավ-արևմուտք: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 9 բալ: Ուժեղ ցնցումներին հաջորդել էին ավելի քան 270 հետցնցումներ։

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի առիթով

Վերջին տվյալներով ՝ երկրաշարժի զոհ է դարձել 35 մարդ։ Նրանցից չորսը մահացել են Մալաթիա նահանգում։

Ավերվել են տասնյակ շենքեր, հարյուրավոր շինություններ վնասվել են ։

1 / 10
Երկրաշարժ Թուրքիայի արևելքում
2 / 10
Երկրաշարժ Թուրքիայի արևելքում
3 / 10
Երկրաշարժ Թուրքիայի արևելքում
4 / 10
Երկրաշարժ Թուրքիայի արևելքում
5 / 10
Երկրաշարժ Թուրքիայի արևելքում
6 / 10
Երկրաշարժ Թուրքիայի արևելքում. փլատակների տակից հանած երկամյա աղջնակը
7 / 10
Երկրաշարժ Թուրքիայի արևելքում
8 / 10
Երկրաշարժ Թուրքիայի արևելքում
9 / 10
Երկրաշարժ Թուրքիայի արևելքում
10 / 10
Երկրաշարժ Թուրքիայի արևելքում