Հայաստանում ցուրտը զգալի կնահանջի. եղանակի տեսություն

Օդերևութաբանները կանխատեսել են, որ առաջիկա օրերին տեղումներ չեն գրանցվի. օդի ջերմաստիճանն էլ կսկսի բարձրանալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Հունվարյան վերջին օրերը կսկսեն քիչ–քիչ տաքանալ։ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ օդի ջերմաստիճանը հունվարի 27-29-ը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով:

Հայաստանում ցուրտը զգալի կնահանջի. եղանակի տեսություն

Ամսի 26-30-ը Հայաստանում և Արցախում տեղումներ չեն գրանցվի։

Այսօր ցերեկը Երևանում օդի ջերմաստիճանը կտատանվի 0-ից +2, իսկ գիշերը` -7–ից -9 աստիճանի սահմանում։