ՀՀ նախագահը տիկնոջ հետ շրջել է Սուրբ Հարության​ տաճարում

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ` Նունե Սարգսյանի հետ շրջել​ է​ Սուրբ​ Հարության​ տաճարում,​ եղել​ սրբավայրերում, զրուցել հոգևորականների​ հետ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի — Sputnik. ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը հայտնում է, որ նախագահ​ Արմեն​ Սարգսյանը​ տիկնոջ`​ Նունե​ Սարգսյանի հետ, այցելել​ է​ Երուսաղեմի​ և​ քրիստոնեական​ աշխարհի ամենանվիրական​ և​ գլխավոր​ սրբավայրերից​ մեկը՝​ Սուրբ​ Հարության​ տաճար։

«Բարի գալուստ Երուսաղեմ». Հայաստանի նախագահը հատուկ ընդունելության է արժանացել. տեսանյութ

Սուրբ​ Հարության​ տաճարը կառուցված​ է​ Քրիստոսի​ գերեզմանի,​ Գողգոթայի​ խաչելության​ տեղի,​ Խաչգյուտի​ քարայրի​ և մի​ շարք​ այլ​ սրբավայրերի​ վրա։​ Քրիստոսի​ գերեզմանը​ գտնվում​ է​ Ս.​ Հարության​ տաճարի​ մեծ գմբեթի​ տակ:​ ​ Տաճարը​ համատեղ​ տնօրինում​ են​ Հայ,​ Հույն​ և​ Կաթոլիկ​ եկեղեցիները:

Հայաստանի նախագահին​ և​ տիկնոջը​ դիմավորել​ են Երուսաղեմի​ Հայոց​ պատրիարքության​ լուսարարապետ​ Գերաշնորհ​ տեր​ Սևան​ արքեպիսկոպոս Ղարիբյանը,​ հայ հոգևոր դասի​ ​ այլ ներկայացուցիչներ։

Արմեն Սարգսյանը Իսրայելի Քնեսեթում բարձրացրել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը

Նախագահ Սարգսյանը​ և​ տիկին Սարգսյանը​ շրջել​ են​ տաճարում,​ եղել​ սրբավայրերում, մոմ​ վառել,​ աղոթք հնչեցրել, զրուցել հոգևորականների​ հետ:

Իսրայելի իշխանությունը ներողություն է խնդրել Երուսաղեմում հայերի վրա հարձակման համար

Հայ​ հոգևորականների հետ​ հանդիպմանը նախագահ Սարգսյանն ասել է, որ հայ ժողովուրդը հսկայական մշակութային,​ հոգևոր​ արժեքներ​ ունի​ այս​ հողում​ և​ կարիք​ կա այդ​ ամենը​ շատ​ ավելի​ լավ ցուցադրելու​ և​՛ Երուսաղեմի​ այցելուներին,​ և​՛ աշխարհին: Նախագահի խոսքով՝ այս սրբազան հողն ու վայրը​ կարող​ են կամուրջ դառնալ,​ որ այն​ մարդիկ,​ որոնք այցելում​ են​ այստեղ, նաև Երուսաղեմի​ միջոցով​ ճանաչեն Հայաստանը, հայ հոգևոր ու մշակութային մեծ ժառանգությունն ու արժեքները: