Մեկնարկը տրված է. Աջափնյակում ապամոնտաժում են ապօրինի կրպակները

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ շարունակվում են ապամոնտաժվել մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում տեղադրված ապօրինի կրպակները։ Այս անգամ թիրախում Աջափնյակ վարչական շրջանն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Facebook-ի պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ վարչական շրջանում մեկնարկել են ապօրինի կրպակների ապամոնտաժման աշխատանքները։

«Աջափնյակում մեկնարկել են ապօրինի և պայմանագրային ժամկետները լրացած կրպակների ապամոնտաժման աշխատանքները»,- նշված է գրառման մեջ։

Գրառումն ուղեկցվել է #ՄեկնարկըՏրվածԷ#ԱմենԻնչԴեռԱռջևումԷ հեշթեգերով։

Ինչ է լինելու Իսահակյանի գրադարանի նախկին տարածքում. 4 տարի տևած կառուցապատման արդյունքը

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի քաղաքապետարանը Կենտրոնում ապամոնտաժել է 7 ապօրինի կրպակ ու տաղավար, իսկ տնտեսվարողները` հետևելով քաղաքապետարանի և Կենտրոն վարչական շրջանի համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցների հորդորներին, սեփական ուժերով ապամոնտաժել էին Խանջյան փողոցի 13, Խորենացի 26, Մաշտոցի պողոտայի 3 հասցեների դիմաց տեղադրված տաղավարները։

Երևանի քաղաքապետարանը քանդում է Կոմիտասի պողոտայում կառուցված ապօրինի հարթակը. տեսանյութ