Մադոննան չի ցանկանում հիասթափեցնել երկրպագուներին, բայց առողջությունն ավելի թանկ է

Համաշխարհային ճանաչում ունեցող երգչուհի Մադոննան ներողություն է խնդրել իր երկրպագուներից, քանի որ ստիպված է հերթական անգամ մենահամերգը հետաձգել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի — Sputnik. Երգչուհի Մադոնան, Madame X համերգային շրջագայության շրջանակում` բժիշկների հորդորով, ևս մեկ համերգ է չեղարկել։ Երգչուհին` առողջական խնդիրներից ելնելով, չի կարողացել ելույթ ունենալ, գրում է dailymail.co.uk-ը:

Մեկուկես միլիոն դիտում. Մադոննայի պարողը պարում է նաև հայկական հեղափոխության համար

Ըստ բժիշկների՝ վնասվածքներ ստացած 61-ամյա աստղն այժմ ավելի շատ հանգստի կարիք ունի:

Աստղն  Instagram-ի իր էջում երկրպագուներին հայտնել է, որ ստիպված է չեղարկել լոնդոնյան համերգը, որը նախատեսված էր վաղը` հունվարի 27-ին:

«Պետք է միշտ լսեմ մարմնիս ձայնը և առողջությունս ամեն ինչից վեր դասեմ»,-գրել է աստղը:

Մադոննան հայտնել է, որ չի ցանկանում հիասթափեցնել իր երկրպագուներին կամ վարկաբեկել շոուի հեղինակությունը։ Երգչուհին ուզում է համերգային շրջագայություններով հանդես գալ, սակայն, եթե ի վիճակի լինի:

Եղունգների առաջին տիկինը. զարմանալի պատմություն` աստղերի մատները հարդարող հայուհու մասին

«Դարձյալ ցավում եմ, որ հիասթափեցրի իմ երկրպագուներին և խնդրում եմ հաշվի առնել, որ համերգի չեղարկումն ինձ ավելի է խանգարում, քան դուք կարող եք  պատկերացնել»,–գրել է նա և շնորհակալություն հայտնել երկրպագուներին փոխըմբռնման համար:

Նշենք, որ համերգի տոմսերի գումարն արդեն վերադարձրել են տերերին։