Մարդիկ շաբաթ–կիրակին Հռոմում, Միլանում անցկացնելու պրակտիկա են ձեռք բերում. Փաշինյան

ՀՀ վարչապետը խոսել է էժան տոմսեր առաջարկող ավիաընկերությունների մասին ու ներկայացրել իր դիտարկումները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կապանում կազմակերպված ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանի քաղաքացիները շաբաթ–կիրակիները Հռոմում, Միլանում անցկացնելու պրակտիկա են ձեռք բերում։

ՀՀ քաղաքացին տուգանվելու մատերիալ չէ. Փաշինյանը` բալային նոր համակարգի մասին

«Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ միանգամից մի քանի ավիաընկերություններ են մուտք գործել հայկական ավիաշուկա։ 2018–ից հետո մի շարք նոր ավիաընկերություններ եկան, որոնք ուղիղ չվերթեր բացեցին Եվրոպա` Փարիզ, Վիեննա, Վիլնյուս, Բեռլին, Հռոմ, Միլան, Ռիգա... Սոցցանցերին հետևելով` կարելի է տեսնել, որ ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ շաբաթ–կիրակիները Հռոմում և Միլանում են անցկացնում, քանի որ 50 եվրոյով երկկողմանի թռիչքի տոմս են գտնում»,–ասաց վարչապետը։

Նրա խոսքով` 25 տարի մարդիկ խոսում էին, որ ավիաշուկայում խնդիրներ կան, բայց կառավարությունն ասում էր` ամեն ինչ նորմալ է։

Հիշեցնենք, որ Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկացրել էր, որ հայկական ավիաշուկա նոր մուտք գործած ավիաընկերությունների` Wizz Air–ի և Ryanair–ի թռիչքների ուղղություններն ավելանալու են. հնարավոր է նաև նոր ավիաընկերություններ մուտք գործեն հայկական շուկա։

Հայերը մեմեր են սարքել Ryanair–ի թեմայով. #ԿոֆեՀռո՞մ, թե՞ #կոֆեԲեռլին, սա է դարդը»