ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի– Sputnik. Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում Կուտոյանի կողմից ֆինանսական խնդիրներ ունենալու վերաբերյալ փաստական տվյալներ չեն ստացվել: Այսպիսի պարզաբանում է տարածել ՀՀ Քննչական կոմիտեն facebook-ի պաշտոնական էջում։
«Բացի այդ, նախաքննության ընթացքում Մեծ Բրիտանիայի դեսպանին հարցում չի ուղարկվել»,– նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` մամուլում այսօր տեղեկություններ էին հրապարակվել այն մասին, որ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանը ֆինանսական լուրջ խնդիրներ է ունեցել:
Գեորգի Կուտոյանի մահվան պատճառ կարող էին լինել արխիվային փաստաթղթերը. Պողոսյան
Ըստ հրապարակման` ՀՀ քննչական կոմիտեն դիմում է ուղարկել ՀՀ–ում Մեծ Բրիտանիայի դեսպանատուն, խնդրելով տեղեկություններ տրամադրել Կուտոյանի՝ Բրիտանիայում ուսումնառության մասին՝ մասնավորապես հետաքրքրվելով, թե նա ինչպես է սովորել, արդյո՞ք քննությունները բարեհաջող է հանձնել, ի՞նչ խնդիրներ է ունեցել սովորելու ընթացքում և այլն:
Ովքեր էին եկել հրաժեշտ տալու Գեորգի Կուտոյանին. լուսանկարներ
Հիշեցնենք` հունվարի 17–ին Երևանի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել էր ԱԱԾ նախկին ղեկավար Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վնասվածքով։ Կուտոյանի դին հայտնաբերել էր նրա կինը։ Հրազենային վնասվածքը եղել է քունքի շրջանում։ Նրա մահվան դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1–ին մասով (ինքնասպանության հասցնել)։