Ինչպես է սև շոկոլադն ազդում օրգանիզմի վրա

Գաղտնիք չէ, որ կակաոյի մեծ պարունակությամբ սև շոկոլադը նպաստում է օրգանիզմի համար կարևոր կորտիզոլ ու սերոտոնին հորմոնների արտադրությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի — Sputnik. Vevby.ru կայքը գրում է, որ մարդիկ շատ վաղուց վիճում են սև շոկոլադի օգտակար կամ վնասակար լինելու գաղափարի շուրջ, այդ թեմայով բազմաթիվ հոդվածներ ու գիտական մեկնաբանություններ կան։

Նվիրվում է շոկոլադասերներին կամ ինչպես է հայտնվել շոկոլադի առաջին հայկական ապրանքանիշը

Մարդու օրգանիզմի վրա սև շոկոլադի ազդեցության մասին հերթական անգամ անդրադարձել են ԱՄՆ-ի Լոմ Լինդի համալսարանի գիտնականները։ Նրանք  հրապարակել են իրենց անցկացրած հետազոտության արդյունքները։

Գաղտնիք չէ, որ կակաոյի մեծ պարունակությամբ սև շոկոլադն օգնում է արտադրել օրգանիզմի համար այդքան կարևոր կորտիզոլ ու սերոտոնին հորմոնները։  Ինչ-որ ժամանակ շոկոլադի օգտակարության մասին տեղեկությունները սահմանափակվում էին այսքանով։

Ամերիկացի գիտնականները լրացրել են այդ բացը և հետազոտություն են անցկացրել, որի նպատակով ներգրավված քաղաքացիներին ամեն օր 50 գրամ կակաոյի բարձր պարունակությամբ շոկոլադ են տվել։ Առաջին չափաբաժինն ընդունելուց կես ժամ անց կամավորների տրամադրությունը բարձրացել է, ինքնազգացողությունն էլ` լավացել։

Նվիրվում է շոկոլադասերներին կամ ինչպես է հայտնվել շոկոլադի առաջին հայկական ապրանքանիշը

Գիտնականների խոսքով` փորձի ընթացքում մասնակիցների իմունային համակարգն ակտիվորեն սկսել է արտաքին գրգռիչներին հակազդող հակամարմիններ արտադրել։

Հայտնի է, որ սև շոկոլադը 72%-ով բաղկացած է բնական կակաոյից։ Այն նպաստում է առույգությանը, կարող է բավականին արդյունավետ կերպով քայքայել ճարպերը։ Այս մթերքը խելամիտ քանակությամբ օգտագործելու դեպքում.հնարավոր է նաև քաշ գցել։

Համով Հայաստան. Երևանում բոլորը պետք է համտեսեն կծու շոկոլադով հիանալի գլյասեն

Սև շոկոլադը կարող է վնասել մարդու օրգանիզմը, եթե պատրաստված է ցածրորակ հումքից, կամ մարդն այն չափազանց մեծ քանակությամբ է ուտում, ինչը նպաստում է օրգանիզմում ճարպի տեսքով ածխաջրերի կուտակմանը։