Համացանցում տեսանյութ է տարածվում, որում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, անցնելով շարքով կանգնած պաղեստինցի զինվորականների կողքով, վերցնում է պահակախմբի սպայի` գետնին ընկած գլխարկը։
Օրերս Ռուսաստանի նախագահը Պաղեստին էր այցելել ու հանդիպել Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասին։ Նրանք քննարկել էին երկկողմանի հարաբերություններն ու Մերձավոր Արևելքի իրավիճակը։
Պաղեստինի նախագահի լուսանկարչի` Մահամմադ Ատիկի հրապարակած տեսանյութում երևում է, որ Պուտինը տեսնում է գետնին ընկած գլխարկը, կանգնում, վերցնում է այն, դնում սպայի գլխին ու բութ մատով հավանության նշան տալիս նրան։
ԶԼՄ–ները գրում են, որ Պուտինի արարքը հիացրել է պաղեստինցիներին։
«Նախագահ Պուտինի հարգանքը պաղեստինյան գվարդիայի հանդեպ», – մեկնաբանել է իր տեսանյութը Ատիկը։
ԱՄՆ–ն պատրաստվում է պատերազմել տիեզերքում. ինչո՞վ կպատասխանի Ռուսաստանը