Հայաստան ներթափանցած ցրտին կգումարվի նաև քամին. եղանակի տեսություն

Ըստ օդերևութաբանական կանխատեսումների` օդի ջերմաստիճանը հունվարի 25-ի գիշերը կնվազի 8-10 աստիճանով, 27-28-ի գիշերը նույնքանով կբարձրանա:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ հունվարի 24-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում` նաև քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Հունվարի 25-28-ը Հայաստանում և Արցախում սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հայաստան ներթափանցած ցրտին կգումարվի նաև քամին. եղանակի տեսություն

Ըստ օդերևութաբանական կանխատեսումների` օդի ջերմաստիճանը հունվարի 25-ի գիշերը կնվազի 8-10 աստիճանով, 27-28-ի գիշերը նույնքան կբարձրանա:

Երևանում մի քանի օր շարունակ` հունվարի 25-28-ը, տեղումներ չեն գրանցվի։

Մայրաքաղաքում այսօր ցերեկը կգրանցվի 0-ից +2, երեկոյան` -6-ից -8, գիշերը` -1-ից -3 աստիճան։

Հիշեցնենք` ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության պետ Գագիկ Սուրենյանը երեկ հայտնել էր, որ Սև ծովից ցուրտ մթնոլորտային ճակատ է ներթափանցում հանրապետության տարածք։

Առաջիկա երկուշաբթին ոչ աշխատանքային կլինի