ԱՄՆ–ն պատրաստվում է պատերազմել տիեզերքում. ինչո՞վ կպատասխանի Ռուսաստանը

ԱՄՆ–ում և ՆԱՏՕ–ում մերձերկրյա տարածությունը դիտարկում են որպես ռազմական գործողությունների պոտենցիալ ասպարեզ։ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ ամերիկյան զորքերի նոր տեսակ է ստեղծվում` տիեզերական ուժեր։
Sputnik

ԱՄՆ պաշտոնյաները ստորաբաժանման զարգացման համար 2020թ–ի ռազմական բյուջեն համալրել են 40 միլիոն դոլարով։ Առայժմ աշխատակազմում ներառված են ընդամենը 200 զինծառայող, և արդեն նշանակվել է առաջին հրամանատարը, բայց Պենտագոնը հայտարարում է, որ մոտ ապագայում տիեզերական զորքին ռազմաօդային, ռազմածովային և ցամաքային ուժերին հավասար առավելություն կտրվի։

«Քիմհարձակման» հետքերով. Ռուսաստանի գործողություննե՞րն են ապակառուցողական, թե՞ ԱՄՆ–ի

Զորքի նոր տեսակ ստեղծելու նպատակով ահռելի գումար տրամադրելն արդարացնելու համար ամերիկյան հետախուզությունը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Չինաստանն իբր սպառնում են ԱՄՆ–ի անվտանգությանը։

Այսպիսի Պուտինի դուք դեռ չեք տեսել. տեսանյութ

Բայց Մոսկվայում բազմաթիվ անգամ կոչ են արել համաշխարհային հանրությանն ամրապնդել վստահությունը և նույնիսկ տիեզերքի ռազմականացման դեմ մի քանի բանաձևեր են մտցրել ՄԱԿ, որոնք ԱՄՆ–ն հրաժարվել է ընդունել։

Իսկ ո՞ւր է Պուտինը. նա Լիբիայում կարողացավ անել այն, ինչին հակազդում էր ԱՄՆ–ն

Ժամանակակից ռուսական ռադիոլոկացիոն համակարգերն ընդունակ են կուրացնել և վնասազերծել հակառակորդի ռազմական արբանյակները, իսկ հակաօդային պաշտպանության համակարգերը կարող են արտացոլել մերձերկրյա ուղեծրից իրականացվող հարձակումները։

Ուստի առայժմ տիեզերքում ԱՄՆ–ի գերիշխանության մասին խոսելու կարիք չկա։

«Որովհետև Լավրովը դեմք է». Սիմոնյանը կանխագուշակել էր, թե որ նախարարները կվերանշանակվեն