«Սրանք ամենաերջանիկ պահերն են». գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը տեսանյութ է հրապարակել

Գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը զվարճացրել է իր հետևորդներին ընտանեկան ջերմ տեսանյութով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի — Sputnik. «Միսս Հայաստան 2003», «Վիցե միսս Եվրոպա 2005» Լուսինե Թովմասյանը Instagram-ի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել նորածին որդու և դստեր մասնակցությամբ:

Տեսանյութում երևում է, թե ինչպես է գեղեցկուհու դուստրը` Արիանան ուրախացնում եղբորը` փոքրիկ Ալեքին։

«Միայն Արիանան կարող է ստիպել նրան այդպես ծիծաղել: Սրանք ամենաերջանիկ պահերն են»,–տեսանյութին կից գրել է Լուսինեն։

«Ամենասիրուններ». Լուսինե Թովմասյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել

«Սա իրական երջանկություն է», «ի՜նչ լավն են», «հրաշք են»,– գրել են գեղեցկուհու էջի հետևորդները։

Հիշեցնենք, որ Լուսինե Թովմասյանն ու Արթուր Հովհաննիսյանն ամուսնացել են 2013 թվականի օգոստոսի 31-ին։ Նրանց դուստրը` Արիանան, 4 տարեկան է, իսկ 2019 թվականի օգոստոսի 4-ին ԱՄՆ-ում լույս աշխարհ եկավ նրանց որդին: