Կենդանիների մորթը տարիներ շարունակ իրականացվել է հակասանիտարական պայմաններում. Պետրոսյան

ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է սպանդանոցների դեմ ֆերմերների, անասնաբույծների ու մսավաճառների բողոքի ակցիաներին՝ խնդրի շուրջ ներկայացնելով իր դիտարկումները:
Sputnik

ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը Sputnik Արմենիայի եթերում նշեց, որ գյուղատնտեսական կենդանիների մորթը մեր երկրում կանոնակարգված չէ, տարիներ շարունակ իրականացվել է հակասանիտարական ու հակահիգիենիկ պայմաններում: Վերջին շրջանում մսի տեղափոխման ու իրացման հարցերում կարծես թե հաջողվեց փոքր շտկումներ կատարել, այդուհանդերձ, մի շարք խնդիրներ մնում են չլուծված:

Ներում–բեկում չի լինելու. սուպերմարկետներն ու սննդի կետերը միսը կգնեն միայն սպանդանոցներից

«Ի դեպ, Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի կարևորագույն պահանջներից մեկն էլ սննդամթերքի անվտանգության անհրաժեշտ մակարդակի ապահովումն է, ինչը ստիպեց ՀՀ-ում կառուցել ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած սպանդանոցներ: Գործընթացը պետք է բոլոր մարզերում ամբողջությամբ ավարտվեր, և մորթն իրականացվեր բացառապես սպանդանոցային պայմաններում, սակայն դրա համար դեռ չկան լիարժեք հիմքեր, ենթակառուցվածքներ ու պայմաններ: Արդյունքում այդ համարձակ որոշման ամբողջական իրականացումը պարբերաբար առկախվում է»,- նշեց նախկին փոխնախարարը:

Փաշինյանը սպանդանոցների հարցի համար վերջնաժամկետ սահմանեց և հայտնեց իր որոշումը

Այս տարվա հունվարի 15-ից ուժի մեջ է մտել կառավարության ընդունած որոշումը, ըստ որի Հայաստանի ամբողջ տարածքում վաճառվող միսը պետք է ունենա սպանդանոցում մորթված լինելը հավաստող փաստաթուղթ, ինչն անվտանգության երաշխիք է։ Կառավարության որոշման դեմ բողոքող գյուղացիները վստահեցնում են` սպանդանոցները մորթի դիմաց չափազանց մեծ գին են պահանջում, բայցի այդ շատ տեղերում դրանք ընդհանրապես բացակայում են, և անասունին մորթելու համար ֆերմերը ստիպված է տասնյակ կիլոմետրեր անցնել։

Ինչպես է աշխատում սպանդանոցը, երբ անասունի թեման դժգոհության ալիք է բարձրացնում. տեսանյութ

Պետրոսյանի փոխանցմամբ՝ տնտեսվարողներն այսօր էլ թերահավատ են, ու թերևս դրանով է պայմանավորված, որ սպանդանոցների ցանցը Հայաստանում չընդարձակվեց, աշխարհագրությունը չընդլայնվեց, և միայն առանձին մարզերում ստեղծվեցին սպանդանոցներ: Ըստ Պետրոսյանի՝ մենք դեռ ամբողջովին պատրաստ չենք, որ երկրում իրականացվեր այս լուրջ քայլը: