ՌԱԴԻՈ

Ապրիյան. «Սփյուռքահայերը հետաքրքրություն են դրսևորում Հայաստանի անշարժ գույքի շուկայում»

Անշարժ գույքի վաճառքով ու դրա գնահատմամբ զբաղվող «Ռեդ գրուպ» ընկերության բիզնեսի զարգացման գծով տնօրեն Էդուարդ Ապրիյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է անշարժ գույքի շուկայում առկա հիմնական միտումներին և գործընթացի առանձնահատկություններին:
Sputnik
Ապրիյան. «Սփյուռքահայերը հետաքրքրություն են դրսևորում Հայաստանի անշարժ գույքի շուկայում»

Անշարժ գույքի վաճառքով ու  գնահատմամբ զբաղվող «Ռեդ գրուպ» ընկերության բիզնեսի զարգացման գծով տնօրեն Էդուարդ Ապրիյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ 2019 թվականն ամփոփվել է բավականին դրական դինամիկայով: Ամբողջ տարվա ընթացքում անշարժ գույքի շուկան գործել է բավականաչափ ակտիվ ոչ միայն գործարքների քանակի, այլև շուկայական արժեքի դրական աճի առումով:

Ի՞նչ փոփոխության է ենթարկվել անշարժ գույքի շուկան. գների դինամիկա

«Ինչ վերաբերում է 2020 թվականին, ապա դեռ հնարավոր չէ ամփոփ, լուրջ վերլուծություն կատարել, դեռ մոտ տասը օր ենք աշխատում: Այդուհանդերձ նախորդ տարվա համեմատ էական փոփոխություններ չեն նկատվել: Առկա է նույն շարժը, դինամիկան և պահանջարկը, որոնք կային նաև նախորդ տարեվերջին»,- ասաց նա:

Ապրիյանի տեղեկացմամբ՝ մեծ է պահանջարկը նորակառույց շենքերի նկատմամբ, որը հատկապես հետաքրքրում է եկամտային հարկի վերադարձից օգտվող պոտենցիալ գնորդներին:

Զգայուն ակնկալիքներն ու անշարժ գույքի շուկան․ ինչ սպասել 2020–ին

«Երկրորդային շուկայում շոշափելի փոփոխություններ առայժմ չեն նկատվել: Պահանջարկի մասով անկում չկա, որովհետև երկրորդային շուկայում գործում են նաև պետական ծրագրեր, որոնք առնչվում են, օրինակ, զինծառայողներին կամ երիտասարդ ընտանիքներին: Պետությունը նրանց աջակցում է սուբսիդավորման միջոցով»,- նշեց մասնագետը:

Ի՞նչ փոփոխության է ենթարկվել անշարժ գույքի շուկան. գների դինամիկա

Նրա փոխանցմամբ՝ արտադրական ֆոնին նույնպես նկատվում է դրական դինամիկա, ինչը պայմանավորված է արտասահմանյան ներհոսքով, ընդ որում՝ այստեղ մեծ հետաքրքրություն են ցուցաբերում նաև սփյուռքահայերը, որոնք գնում են անշարժ գույք, հողակտորներ, որպեսզի կազմակերպեն արտադրություն և շարունակաբար զբաղվեն ձեռնարկատիրությամբ: Մեծ է պահանջարկը նաև պահեստային տարածքների նկատմամբ, ինչը հաճելիորեն զարմացրել է ոլորտի մասնագետներին: