«Որտեղ է գտնվում Քոչարյանի գրասենյակը». կրակոցներ արձակողն այս հարցն է տվել

Стрельба в фойе Эребуни плаза (23 января 2020). Еревaн
Նախնական տեղեկություններով՝ կրակոցներ արձակած անձը վնասազերծված չէ և գտնվում է «Էրեբունի պլազայի» ներսում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը որևէ տեղեկություն չունի «Էրեբունի պլազայում» կատարվածի վերաբերյալ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նաև հայտնեց, որ ինչ–որ տեղեկություն ունենալու դեպքում հանդես կգա հայտարարությամբ։

Стрельба в фойе Эребуни плаза (23 января 2020). Еревaн
«Էրեբունի պլազայում» պատանդ կա

Նախնական տեղեկություններով՝ կրակոցներ արձակած անձը վնասազերծված չէ և գտնվում է «Էրեբունի պլազայի» ներսում:

«Էրեբունի» պլազայում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Շենքում տեղակայված գրասենյակների աշխատակիցներին հորդորում են դուրս չգալ սենյակներից։ Նրանց հասած տեղեկությունների համաձայն` ինքնաձիգով զինված անձը մուտք է գործել առաջին հարկ և հարցրել. «Որտե՞ղ է գտնվում Քոչարյանի գրասենյակը»։

Շենքում գործող «Բլիզարդ» քեյթերինգ-ծառայության աշխատակիցը  հայտնեց, որ ներքևի հարկի իրենց աշխատակիցներին տարհանել են, մնացել են վերևի հարկի աշխատակիցները։

Հիշեցնենք` «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում գործում են մի շարք գրասենյակներ, այդ թվում` «5–րդ ալիք» հեռուստաընկերությունն ու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը։

ՀՀ ոստիկանությունը կրակոցների մասին ահազանգը ստացել է հունվարի 23-ին՝ ժամը 14:38-ին։