Մարդիկ սարսափած են, ամենուրեք խուճապ է. Չինաստանում մոլեգնում է կորոնավիրուսը

Գիտնականներն ասում են, որ «2019-nCoV» վիրուսը կարող է լինել օձերի և չղջիկների վիրուսների հիբրիդ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի - Sputnik. Ամբողջ աշխարհում խուճապ առաջացրած կորոնավիրուսը, որը ծագել է Չինաստանում, սրընթաց կերպով տարածվում է աշխարհում, իսկ առաջիկայում բժիշկները կանխատեսում են դրա ներթափանցում Եվրոպայի երկրներ։

«Պատահական» վիրուսներ. Երևանը պետք է վերահսկի արևմտյան բիոլաբորատորիաները

Չինաստանում վարակվածների համար շարժական մեկուսարաններ են տեղադրել. տեսանյութ

Չարաբաստիկ վիրուսով վարակվելու ամենամեծ ռիսկն առկա է Չինաստանի Հուբեյ նահանգում, մասնավորապես, Ուհան քաղաքում։ Չինաստանում վարակվածների թիվը հասել է 631–ի։ Այսօր` հունվարի 23–ին, բարձրախոսներից հայտարարվել է քաղաքի վրա քիմիկատներ շաղ տալու մասին, ինչի հետ կապված` բնակիչներին կոչ են արել դուրս չգալ տներից։

Գիտնականները պնդում են, որ «2019-nCoV» վիրուսը կարող է իրենից ներկայացնել օձերի և չղջիկների վիրուսների հիբրիդ։

Ներկայում 11 միլիոն բնակչություն ունեցող Ուհանը գրեթե ամբողջությամբ մեկուսացվել է. փակ են օդանավակայանները և կայարանները, քաղաքի փողոցներն ամայի են։ Մետրոն, ավտոբուսներն ու տաքսիները չեն գործում։ Իշխանությունը քաղաքացիներին կոչ է անում խուսափել մարդաշատ վայրերից։

Չինաստանի բնակչության թիվը հասել է 1,4 միլիարդի

Փակ են գրեթե բոլոր խանութները, դպրոցները և հաստատությունները։ Քաղաքում աշխատում են միայն բուժհաստատությունները։ Մարդիկ դուրս են գալիս միայն դիմակներով։

Հիվանդության հիմնական ախտանիշներն են ջերմությունը, հոգնածությունը, խորխով հազը։ Հիվանդությունը սկսվում է որպես սովորական շնչառական վարակ, որն ուղեկցվում է տենդով, հազով ու թոքաբորբով, բայց արագորեն ծանր ընթացք է ստանում՝ խոցելով թոքերը։

Վերջին տվյալներով` չինական 2019-nCoV կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 17–ի։

Հայտնի է` երբ կսկսի գործել Հայաստանի և Չինաստանի միջև առանց վիզայի ռեժիմը