Հայկոն ու Մկոն հանդիպել են. Մարությանը լուսանկարներ է հրապարակել

Քաղաքապետը կնոջ հետ այցելել է թատրոն և դիտել իր լավ ընկեր Մկոյի մասնակցությամբ ներկայացումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը կնոջ` Իվա Մարությանի հետ այսօր այցելել է Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն։

«Իվայի հետ գնացել էինք Ստանիսլավսկու թատրոն՝ #saveմիլիոն ներկայացմանը, որտեղ գլխավոր դերում իմ լավ ընկեր Մկրտիչ Արզումանյանն է»,– Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է նա:

Քաղաքապետը Մկոյի` Մկրտիչ Արզումանյանի հետ մի շարք լուսանկարներ է հրապարակել։

Հիշեցնենք` Հայկ Մարությանն ու Մկրտիչ Արզումանյանը տևական ժամանակ միասին նկարահանվել են «Կարգին հաղորդում» հումորային ծրագրում։ Ավելի ուշ տեղկություններ տարածվեցին, որ նրանց հարաբերություններ լարվել են։

Ի դեպ, այս լուսանկարները Faceboօk–ի իրենց էջերում հրապարակել են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Մկրտիչ Արզումանյանը։