ՌԱԴԻՈ

Դանիելյան. «Հայաստանում տեղի է ունենում դատական համակարգի ոչնչացում»

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է ՀՀ վարչապետի դիտարկմանը, թե հակակոռուպցիոն ոլորտը մեծապես կախված է Հայաստանում իրականացվող դատաիրավական բարեփոխումներից։
Sputnik
Դանիելյան. «Հայաստանում տեղի է ունենում դատական համակարգի ոչնչացում»

Դատաիրավական բարեփոխումներն անկախ ամեն ինչից` չափազանց կարևոր են և որոշ հարցերում` որոշիչ։ Քանի որ խնդիրներն այսպես թե այնպես հանգուցալուծվում են դատարանում, հետևաբար, անկախ դատական համակարգ ունենալը կարևոր է: Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ վարչապետի` դատական համակարգի թեմայով արված դիտարկմանը, այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։ 

«Բայց այն, ինչ անում է գործող կառավարությունը, չի հանգեցնի անկախ դատական համակարգի ձևավորմանը: Ուղղակի տեղի է ունենում դատական համակարգի ոչնչացում, հեղինակազրկում: Նշված համակարգում բարեփոխումները պետք է կատարվեն լուրջ, կոնցեպտուալ քայլերով: Նման քայլեր ես չեմ տեսնում: Իսկ այն դատարաններն ու դատավորները, որոնք հանգամանքների բերումով դարձել են անկախ` հետապնդվում են, և նրանց դեմ պայքարը հաստատ չի իրականացվում ժողովրդավարական մեխանիզմներով, այլ տեղի է ունենում փողոցային եղանակներով»,-նշեց քաղաքագետը:

Ստեփան Դանիելյանը վկայակոչեց այն իրողությունը, որ արդեն դատավորի գրասենյակի վրա են կրակում, քաշքշում են դատավորներին, գործադիր իշխանության ղեկավարներն անպատվում, վիրավորում են նրանց, ինչը, ըստ նրա, դատական համակարգի կայացման ճանապարհը չէ:

Հայաստանը ճանաչվել է տարածաշրջանի ամենաժողովրդավարական երկիր, բայց կոռուպցիան չի վերացել

«Ինչ վերաբերում է կոռուպցիային, ապա արդյո՞ք Հայաստանում տեղի ունեցան համակարգային փոփոխություններ, որպեսզի կոռուպցիայի նվազումը լինի ոչ թե իրադարձությունների, այլ համակարգային բարեփոխումների հետևանք: Այստեղ նույնպես հայեցակարգային մոտեցումներ չեմ տեսնում: Ավելին՝ կան վտանգներ: Եկել են նոր մարդիկ, որոնք նույնպես փորձում են կոռուպցիոն սխեմաներ մշակել»,- մտահոգված ասում է քաղաքագետը: 

Ստեփան Դանիելյանը մասնավորապես նշում է այն, որ վարչապետի կինը իշխող քաղաքական ուժի անունով ստեղծում է բարեգործական հիմնադրամ և դիմում գործարարներին, որպեսզի բարեգործական նպատակներով իրենց հատկացնեն գումարներ: Ըստ Դանիելյանի՝ սա ակնհայտորեն պարունակում է կոռուպցիոն ռիսկեր, որովհետև վարչապետի կնոջը կարող են գումարներ տալ այն գործարարները, որոնք ցանկանում են արժանանալ հատուկ վերաբերմունքի: Նրանք, ովքեր կատարում են մուծումներ, արդեն ստանում են կառավարության որոշումներով սահմանված արտոնություններ, ինչն, ըստ քաղաքագետի, հիմք է տալիս կասկածելու, որ ձևավորվում են նոր կոռուպցիոն սխեմաներ:

ՊԵԿ աշխատակիցը պիտի այնքան վաստակի, որ կոռուպցիայի մասին չմտածի. Անանյան

Հիշեցնենք` կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում հակակոռուպցիոն ոլորտը մեծապես կախված է Հայաստանում իրականացվող դատաիրավական բարեփոխումներից։ Նա նշեց, որ հեղափոխությունից ու նոր կառավարության ձևավորումից հետո Հայաստանը խոստումնալից հեռանկարներ ունի հակակոռուպցիոն բարեփոխումներ իրականացնելու ոլորտում, և, չնայած նշված զարգացումներին, ոչ թափանցիկ հասարակական երևույթները խանգարում են կոռուպցիայի արմատական վերացմանը։

ԵՄ-ն Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի բարեփոխումներում առաջընթաց է արձանագրել