Ով և երբ է ահազանգել ոստիկանություն «Էրեբունի պլազայում» հնչած կրակոցների մասին

Ահազանգը ստանալուց անմիջապես հետո ոստիկանության աշխատակիցները ժամանել են դեպքի վայր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Ոստիկանության լրատվական վարչության պետ Աշոտ Ահարոնյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում հնչած կրակոցների վերաբերյալ ահազանգը ստացել են քաղաքացուց` ժամը 14:45-ին։

Ինչ է կատարվում այս պահին «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնի բակում. տեսանյութ դեպքի վայրից

Անմիջապես դեպքի վայր են ժամանել ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներ: Ըստ նախնական տեղեկությունների` տուժողներ չկան:

«Որտեղ է գտնվում Քոչարյանի գրասենյակը». կրակոցներ արձակողն այս հարցն է տվել

Հիշեցնենք, որ ըստ նախնական տեղեկությունների՝ «Էրեբունի պլազայում» կրակոցներ արձակած մարդը, որը զենքով ներս էր մտել և հարցրել, թե որտեղ է Քոչարյանի գրասենյակը, այս պահին գտնվում է շենքի տարածքում։

«Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում գործում են մի շարք գրասենյակներ, այդ թվում` «5–րդ ալիք» հեռուստաընկերությունն ու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը։

«Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում հնչած կրակոցներից հետո. լուսանկարներ