Հայաստանի որոշ շրջաններում նորից ձյուն կգա. եղանակի տեսություն

Ըստ օդերևութաբանական կանխատեսումների`առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ հանրապետության առանձին շրջաններում այսօր երեկոյան,  հունվարի 24-ին շրջանների զգալի մասում, 25-ի գիշերը Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն:

Հայաստանի որոշ շրջաններում նորից ձյուն կգա. եղանակի տեսություն

Հունվարի 23-ի գիշերը, 25-ի ցերեկը և 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին կլինի հարավարևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 24-ի գիշերը 23-ի համեմատ կբարձրանա 5-7, ցերեկը կնվազի 3-5 աստիճանով:

Երևանում այսօր ցերեկային ժամերին կգրանցվի +2-ից +4, երեկոյան`0-ից +2, իսկ գիշերը` -1-ից -3 աստիճան։

Փոխանակման կետերի շուկան վերանում է. կառավարությունն առաջարկում է հանել լիցենզիայի պահանջը