Չինարիի մշակույթի տան տնօրենը խեղդամահ է արել 30-ամյա կնոջը

Չինարիի մշակույթի տան 31–ամյա տնօրենն ու նրա կինը երեք անչափահաս երեխաներ ունեն։ Թե ինչն է եղել տղամարդու` կնոջը խեղդելու պատճառը հայտնի չէ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի — Sputnik. Տավուշի մարզում երեկ երեկոյան ահասարսուռ դեպք է տեղի ունեցել` Չինարիի մշակույթի տան տնօրենը խեղդամահ է արել կնոջը։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` երեկ երեկոյան իրավապահները Տավուշի մարզի Չինարի գյուղից բերման են ենթարկել Չինարիի մշակույթի տան տնօրենին, որը 31-ամյա տղամարդ է։

Սարսափելի պատահար Երևանում. կանայք հարվածից շպրտվել են հանդիպակաց գոտի

Ըստ գյուղում շրջանառվող լուրերի՝ տղամարդն իրենց տանը խեղդամահ է արել իր 30-ամյա կնոջը։ Գյուղ մեկնած իրավապահները կնոջ դին գտել են

տան ննջարանում։ Այս պահին հայտնի չէ` ինչու է տղամարդը դիմել է այդ ծայրահեղ քայլին։ Նրանք երեք անչափահաս երեխաներ ունեն։

Իրավապահները պարզում են կատարվածի մանրամասները։ Մի շարք հարցերի պատասխաններ հայտնի կդառնան քննությունից հետո։

Խոշոր ավտովթար Լոռու մարզում. կան վիրավորներ