ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. Ուզբեկստանում ՀՀ դեսպանությունը (նստավայրը՝ Երևան), տեղի հայ համայնքի միջոցով պարզել է, որ «Գրիգորյանը» սպանվածի կեղծանունն էր:
Ուզբեկստանում սպանել են հայտնի դիզայներ Նարիման Գրիգորյանին
Նրա իրական անունն էր Ալիմժանով Նարիման Ֆևզիի: Նարիման Ալիմժանովը ծնունդով Տաշքենդի մարզի Չիրչիկ քաղաքից էր, հայրը Ղրիմի թաթար էր, իսկ մայրը՝ ռուս:
«Գրիգորյան» ազգանունը նա վերցրել էր ուզբեկստանցի հայ աշխարհահռչակ բռնցքամարտիկ Արթուր Գրիգորյանի պատվին, որն Ուզբեկստանում բացառիկ հեղինակություն է վայելում:
Տաշքենդում սպանված հայ դիզայներ Նարիման Գրիգորյանի մահվան հանգամանքները հայտնի են
Հայտնում են նաև, որ ներկայում ուզբեկական համացանցային տիրույթում ակտիվորեն հերքվում է սպանվածի հայ լինելու փաստը:
Ավելի վաղ հայտնի էին դարձել սկանդալային սպանության մանրամասները ։
Նարիման Գրիգորյանը ուզբեկստանցի պարուսույց և դիզայներ է։ Նա մի շարք մրցանակներ ունի նորաձևության ոլորտում։
Գրիգորյանը Nariman Grigoryan ապրանքանիշի հինադիրն է։
«Անկրկնելի Նարիման Գրիգորյան». Ուզբեկստանում ցնցված են հայ դիզայների սպանությունից