ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. Թուրքիայի հետ հարաբերությունների բացակայությունը լայն իմաստով մարտահրավեր է Հայաստանի համար։ Այսօր ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին այսպիսի հայտարարություն արեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը` անդրադառնալով ՀՀ արտաքին առևտրին չխոչընդոտելու` Թուրքիայի ստանձնած միջազգային պարտավորությանը։
«Մենք այս հարցը դիտարկում ենք որպես մեր ազգային անվտանգության ամենասուր մարտահրավերներից մեկը։ Եվ Թուրքիայի գործոնը որպես մեր ազգային անվտանգությանը սպառնացող գործոն` առավել քան տեսանելի է մեր արտաքին քաղաքականության մեջ»,–ասաց Մնացականյանը։
Սաֆրաստյան. «Թուրքիան ձգտում է տարածաշրջանում դառնալ որոշումներ ընդունող ուժի կենտրոն»
Իսկ իրավական դաշտում, նրա խոսքով, ՀՀ–ն իր քայլերն ու դիրքորոշումն առավել մանրակրկիտ ուսումնասիրելու կարիք ունի։
Հիշեցնենք` միջազգային իրավունքի մի շարք նորմերով ու միջազգային կազմակերպություններին անդամակցությամբ ստանձնած պարտավորություններով` Թուրքիան պետք է չխոչընդոտի դեպի ծով ելք չունեցող երկրների, տվյալ դեպքում` Հայաստանի արտաքին առևտրային գործունեությանը։
Ի պատասխան Թուրքիայի որոշման․ մարշալ Հաֆթարը համընդհանուր զորահավաք է հայտարարել