Հայաստանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության բյուրոյի խորհրդի ղեկավար կոմիտեի նախագահ

Կրթության միջազգային բյուրոն ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ բոլոր պետություններին տրամադրում է մասնագիտական աջակցություն և փորձաքննություն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. Ժնևում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության միջազգային բյուրոյի խորհրդի որոշմամբ Հայաստանն ընտրվել է Խորհրդի ղեկավար կոմիտեի նախագահ 2020֊2021թթ. համար։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հաղորդել է ԿԳՄՍՆ փոխնախարար Արևիկ Անափիոսյանը։

Հայկական տառարվեստը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում

«Գյումրին պետք է ներառվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում»․ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան

«2019թ. նոյեմբերի 21-ին, Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 40-րդ նստաշրջանի շրջանակում, Հայաստանն ընտրվել էր
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության միջազգային բյուրոյի խորհրդի (2019-2023թթ. ժամանակահատվածի համար) և Գլխավոր կոնֆերանսի իրավական կոմիտեի անդամ (41-րդ նստաշրջանի համար)»,–գրել է փոխնախարարը։

Կրթության միջազգային բյուրոն ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաջին կատեգորիայի ինստիտուտ է, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ բոլոր պետություններին տրամադրում է կրթության ոլորտում մասնագիտական աջակցություն և փորձաքննություն:

ՅՈՒՆԵՍԿՕ–ն կհամալրվի հայկական ժառանգությամբ. ինչ պետք է իմանալ ներկայացված արժեքների մասին