Գեորգի Կուտոյանի ատրճանակի վրա խլացուցիչ չի եղել. ՔԿ

ԱԱԾ նախկին ղեկավար Գեորգի Կուտոյանի մահից 5 օր անց Քննչական կոմիտեն տվեց շատերին հուզող հարցի պատասխանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի — Sputnik. ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան օրը նրա ատրճանակի վրա խլացուցիչ չի հայտնաբերվել: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։

«Նրա` Glock 34 տեսակի ատրճանակի վրա խլացուցիչ չի եղել»,–ասաց Հարությունյանը։

Հիշեցնենք, որ հունվարի 17–ին Երևանի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին ղեկավար Գեորգի Կուտոյանի դին՝ քունքի հատվածում հրազենային վնասվածքով։ Դին հայտնաբերել է Կուտոյանի կինը։ Իրավապահ մարմինները դեպքի վայրում ավելի քան 30 փամփուշտի պարկուճ ու գնդակ են հայտնաբերել։ Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև «Glock 34» տեսակի ատրճանակ։

Գեորգի Կուտոյանի մահվան պատճառ կարող էին լինել արխիվային փաստաթղթերը. Պողոսյան

Կուտոյանի մահն ու «գնդակահարված» պատը. ի՞նչ հարցեր է առաջացրել ավստրիական «Glock»–ը

Ըստ ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության` 2019 թվականին դեկտեմբերի վերջերին նա միայնակ այցելել է նշված բնակարան, որտեղ ալկոհոլ օգտագործելուց հետո օրինական կարգով իրեն պատկանող «Glock 34» տեսակի ատրճանակից 35 անկանոն կրակոց է արձակել հյուրասենյակի և խոհանոցի բաժանարար պատին: Հետագայում, Կուտոյանի խնդրանքով նրա կինը կրակած պարկուճները և հայտնաբերված գնդակները հավաքել ու դրել է հյուրասենյակի բազմոցի դիմաց գտնվող սեղանին։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը):

Գեորգի Կուտոյանի դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել. ՔԿ