Երբ նորից ձյուն կգա. եղանակի տեսություն

Առաջիկա օրերին հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանը կտատանվի. մեկ կբարձրանա 4-5 աստիճանով, մեկ` նույնքան կնվազի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի — Sputnik. ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը տեղեկացնում է. որ հանրապետության տարածքում հունվարի  22-ին, 23-ի գիշերը, 25-ի ցերեկը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 23-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 24-ին շրջանների զգալի մասում, 25-ի գիշերը Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն:

Հզոր ձայն և դիապազոն. ինչպես գյումրեցի Միլենը հայտնվեց Ռուսաստանի ռեկորդների գրքում

Օդի ջերմաստիճանը 24-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով, ցերեկը նույնքան կնվազի:

Երբ նորից ձյուն կգա. եղանակի տեսություն

Երևան քաղաքում հունվարի 22-ին, 23-ի գիշերը, 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 23-ի երեկոյան ժամերին, 24-ին սպասվում է ձյուն:

Խաչատրյանը` եկեղեցու ղողանջների ներքո. ամերիկյան քառյակը ապշեցրել է իր «Սուսերով պարով»

 

Մայրաքաղաքում հունվարի 22–ի գիշերը կգրանցվի  4-6 աստիճան ցուրտ, իսկ ցերեկային ժամերին` նույնքան տաքություն։