Յուրաքանչյուր միություն ունի խճճված պատմություն. Արմեն Սարգսյանը` ԵԱՏՄ-ի մասին

ՀՀ նախագահը նշել է, որ Հայաստանը խորը հարաբերություններ ունենալով ԵՄ-ի հետ և հանդիսանալով ԵԱՏՄ անդամ, ինչ-որ առումով կամուրջ է դառնում Եվրասիայի և Եվրոպայի միջև:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ԱՄԷ(Արաբական Միացյալ Էմիրություններ) WAM լրատվական գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է նաև Հայաստան-ԵԱՏՄ փոխգործակցությանը։

Գրոմիկոն փակագծեր է բացում. ինչու է միասնական էներգաշուկան կարևոր ԵԱՏՄ–ի համար

«Յուրաքանչյուր միություն ունի խճճված պատմություն, որտեղ կարող են լինել տարբեր խնդիրներ՝ կապված շահերի, համապատասխան ներդաշնակ մթնոլորտի ձևավորման հետ: Եվրասիական տնտեսական միությունն այսօր կարող ենք հաջողված համարել, քանի որ, ի թիվս այլ ձեռքբերումների, այլ երկրների կողմից հետաքրքրություն է նկատվում միանալ և համագործակցել միության հետ»,- նշել է նա:

Արմեն Սարգսյանը ընդգծել է, որ մի շարք երկրներ ազատ առևտրի մասին համաձայնագիր են ստորագրել, այդ թվում՝ Սինգապուրը, Իրանը, ինչը խոսում է այն մասին, որ միությունը գործում է:

Հայաստանը պատասխանատու մոտեցում է դրսևորում ԵԱՏՄ–ի նկատմամբ. դեսպան Կոպիրկին

«Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է և, միաժամանակ, Եվրոպական միության հետ ստորագրել է համապարփակ և ընդլայնված համագործակցության մասին համաձայնագիր»,- ասել է նա:

ՀՀ նախագահը ևս մեկ անգամ վերահաստատել է` Հայաստանը յուրահատուկ դիրք ունի՝ խորը հարաբերություններ ունենալով ԵՄ-ի հետ և հանդիսանալով ԵԱՏՄ անդամ, ինչ-որ առումով կամուրջ է դառնում Եվրասիայի և Եվրոպայի միջև և մեծ առավելություններ է ստեղծում բոլոր նրանց համար, ովքեր մտածում են Հայաստանում բիզնես գործունեություն իրականացնել:

ՀՀ քաղաքացիները նոր ձևով թոշակ կստանան. ԵԱՏՄ-ն անցնում է կենսաթոշակի վճարման նոր համակարգի

ԵԱՏՄ–ն միջազգային ինտեգրացիան միավորում է, որը ստեղծվել է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիման վրա, գործում է 2015 թվականի հունվարի 1–ից։ Միությունը ստեղծված է ԵԱՏՄ երկրներում ծառայությունների, ապրանքների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժումն ապահովելու նպատակով։ ԵԱՏՄ անդամ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղզստանը։ ՀայաստանըԵԱՏՄ-ին անդամակցում է 2015 թ-ի սեպտեմբերի 3-ից։