Երևանում կրակել են դատավոր Տաթևիկ Գրիգորյանի աշխատասենյակի պատուհանին

Ըստ աղբյուրի` Գրիգորյանն ահազանգել է ոստիկանության կենտրոնական բաժին և հայտնել, որ դատարանի իր աշխատասենյակի պատուհանի երկշերտ ապակու արտաքին շերտը կոտրված է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik.SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 21-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանի աշխատասենյակի պատուհանին կրակոց է արձակվել։

Կրակոց Աբովյանում. թալանել են «Արեգակ» վարկային կազմակերպությունը

Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Ըստ աղբյուրի` ժամը 18։00-ի սահմաններում Տ. Գրիգորյանն ահազանգել է ոստիկանության կենտրոնական բաժին և հայտնել, որ դատարանի իր աշխատասենյակի պատուհանի երկշերտ ապակու արտաքին շերտը կոտրված է։

Կուտոյանի մահն ու «գնդակահարված» պատը. ի՞նչ հարցեր է առաջացրել ավստրիական «Glock»–ը

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Նիկոյանի գլխավորությամբ։

Գեորգի Կուտոյանը դեկտեմբերին էլ է կրակել պատին. նոր մանրամասներ

Ոստիկանները նշված վայրում ապակիների արանքում հայտնաբերել են կրակված գնդակ, որը հետաքննիչն առգրավել է։ Նշանակվել են դատաձգաբանական և դատաքիմիական փորձաքննություններ։