Ռուսները և հայերը արժեն միմյանց. Սվիրիդովան հայ զուգընկերոջ հետ լուսանկար է հրապարակել

Սվիրիդովան լուսանկար է հրապարակել զուգընկերոջ հետ։ Բաժանորդները շնորհավորել են նրան հարաբերությունների 11–ամյակի կապակցությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի — Sputnik. Ռուսաստանցի երգչուհի, դերասանուհի և հաղորդավար Ալյոնա Սվիրիդովան ու նրա հայ զուգընկեր Դավիթ Վարդանյանն արդեն 11 տարի միասին են։ Այդ առիթով երգչուհին գրառում է արել Instagram սոցիալական ցանցում և համատեղ լուսանկար հրապարակել։

«Միլիոն արժեցող գաղտնիքը». Ալյոնա Սվիրիդովան չի՞ ցանկանում ամուսնանալ Վարդանյանի հետ

«Մեկը մոխրագույն, մյուսը սպիտակ, երկու ուրախ սագ։ Աննկատելիորեն մեզ համար ապրեցինք 11 տարի։ Ում մտքով կանցներ», – գրել է երգչուհին։

Սվիրիդովան դրել է «ժողովուրդների բարեկամություն» և «ռուսներն ու հայերն արժեն միմյանց» հեշթեգերը։

Աստղի բաժանորդները շտապել են շնորհավորել նրան և նրա գրառման տակ բազմաթիվ մեկնաբանություններ են գրել. «Դուք շատ եք սազում միմյանց», «Ափսոս, ընդհանուր երեխաներ չունեք»։

Սվիրիդովան Նոր տարին դիմավորել է իտալական մակարոնով և «հայկական ակցենտով»

Ավելի վաղ Սվիրիդովան «Միլիոն արժեցող գաղտնիքը» հաղորդման ընթացքում խոստովանել է, որ դեռ չի պատրաստվում ամուսնանալ իր ընտրյալի` Դավիթ Վարդանյանի հետ։

Երգչուհին խոստովանել է, որ Դմիտրի Միրոշնիչենկոյից բաժանվելուց հետո մտադիր չէր նոր սիրավեպ սկսել։ Ալյոնան հաճույք էր ստանում որդու հետ շփվելուց և շարունակում էր արվեստով զբաղվել։ Ամեն ինչ փոխվեց, երբ երգչուհին հանդիպեց Վարդանյանին։

Ալյոնա Սվիրիդովան պատմել է հայ գործարարի հետ հարսանիքի մասին

Սվիրիդովան նշել է, որ իրենց միջև անմիջապես ուժեղ զգացմունք է առաջացել։ Չնայած Դավիթն Ալյոնայից 14 տարով փոքր է, սակայն դա չի խանգարել նրանց։ Հակառակը` նրանց հարաբերությունները ժամանակի ընթացքում ավելի են ամրացել։